ԱՄՆ-ում ավարտվել է Կուբիկ-Ռուբիկի հավաքման աշխարհի առաջնությունը: Այս մրցույթի հաղթող է դարձել 17-ամյա ավստրալացի Ֆելիքս Զեմդեգսը: Orange News-ի փոխանցմամբ, բացարձակ չեմպիոնը գլուխկոտրուկը հավաքել է 8,18 վայրկյանում (դա փորձերի միջին ժամանակն է):
Ընդ որում, փորձերից մեկի ժամանակ Ֆելիքսին հաջողվել է գլուխկոտրուկը հավաքել 736 վայրկյանում: Բացի այդ, նա հաղթել է մեծ կուբիկի եւ գլուխկոտրուկը մեկ ձեռքով հավաքելու մրցումները: Երկրորդ ցուցանիշը ցույց է տվել հոլանդացի մատս վալկը, ով գլուխկոտրուկի հավաքման արագության բացարձակ ռեկորդակիր է (5,55 վայրկյան): Նրա միջին ժամանակը եղել է 8,65 վրկ: Երրրորդ տեղում գերմանացի Սեբաստիան վայերն է՝ 8,86 վկր:
Առաջնությանը մասնակցել են 575 մարդ 37 երկրներից: Ընդհանուր թիմային հաշվարկում առաջինն ամերիկացիներն են:





























