Դեպրեսիվ վիճակում գտնվող մայրերն ավելի հազվադեպ են կերակրել կրծքով, ինչի արդյունքում էլ երեխայի աճը դանդաղել է:

Բրիտանիայում եւ Հնդկաստանում 170  երեխայի եւ նրանց մայրերի շրջանում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ այն երեխաները, որոնց մայրերը տառապել են հետծննդաբերկան դեպրեսիայով,  2,3 անգամ ավելի հաճախ են ավելորդ քաշ ունեցել եւ հասակով 2,9 անգամ ավելի են զիջել նորմային, գրում է  «News Fix»-ը:

Բացի այդ, նման խնդիր ունեցող  մայրերի  երեխաների 44%-ը  զարգացման վատ արդյունք են ցուցաբերել: Առողջ մայրերի երեխաների դեպքում նման խնդիր  ունեցել է երեխաների միայն 20%-ը, գրում է  «MedDaily.ru»-ն:

Որպես կանոն, դեպրեսիվ վիճակում գտնվող մայրերն ավելի հազվադեպ են կերակրել կրծքով, ինչի արդյունքում էլ  երեխայի աճը դանդաղել է: