Հայաստանի պետական կառավարման մարմինների ղեկավարներն այսօր կառավարությունում ներկայացրել են 2013 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների եւ ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունները։

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե ամփոփվել են ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ քաղաքաշինության, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների, ՀՀ առողջապահության, ՀՀ պաշտպանության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի եւ միգրացիոն պետական ծառայության կիսամյակային գործունեության արդյունքները: Վարչապետին զեկուցվել է հաշվետու տարվա հունվար-հունիս ժամանակահատվածում գերակա խնդիրների կատարման ուղղությամբ իրականացված եւ ընթացիկ միջոցառումների մասին: Կառավարության ղեկավարը հանձնարարել է նախարարներին եւ գերատեսչությունների ղեկավարներին ուշադրության կենտրոնում պահել հնարավոր ռիսկային գերակա խնդիրները:

Վարչապետն անդրադարձել է նաեւ ըստ գերատեսչությունների տրված հանձնարարականների եւ աշխատակազմերի ստորաբաժանումների կատարողականներին: