Ճապոնական Toyota ավտոկոնցեռնը մտադիր է ընթացիկ ֆինանսական տարվա ընթացքում, որը կավարտվի 2014թ մարտի 30-ին, արտադրել մոտ 10,1 մլն ավտոմեքենա, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Իսկզբանե Toyota-ն իր դուստր ընկերությունների՝ Daihatsu-ի եւ Hino-ի հետ ծրագրում էր 9,94 մլն ավտոմեքենա արտադրել: Սակայն ելնելով ստեղծված տնտեսական իրավիճակից՝ ավտոհսկան կարողացել է ընդլայնել իր արտադրությունը:
Toyota-ում ընդգծել են, որ ծրագրում են դառնալ աշխարհի առաջին ավտոկոնցեռնը, որը կհաղթահարի տարեկան արտադրվող ավտոմեքենաների 10 մլն-ի շեմը:
2012թ արդյունքում Toyota-ն վերադարձրել է աշխարհի խոշորագույն ավտոկոնցեռնի տիտղոսը՝ իրացնելով մոտ 9,75 մլն ավտոմեքենա, փոխանցում է NEWSru.com-ը:




























