Չինաստանի օդերեւութաբանական վարչությունն առաջին անգամ հայտարարել է սպառնալիքի ամենաբարձր մակարդակի մասին՝ կապված կանխատեսվող տապի հետ: Նախազգուշացվել են արեւելյան Անհոյ, Ցզյանսու, Չժեցզյան, Ցզյանսի եւ Ֆուցզյան եւ կենտրոնական Սիչուան, Հունան, Հուբեյ նահանգներն ու Շանհայ ու Չունցին քաղաքաները: Այս մասին այսօր հաղորդել է «Սինհուա» գործակալությունը:
Օդերեւութաբանների կանխատեսմամբ՝ Չժոցզյան ու Սիչուան նահանգներում ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ 41 աստիճան: Բացի այդ ջերմաստիճանը կգերազանցի 35 աստիճանը Յանցզի ու Հուանհե գետերի եւ Չունցին քաղաքի մերձակայքում, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Վերջին 4 օրերի ընթացքում Չինաստանում արդեն նախազգուշացրել էին ջերմաստիճանի երկրորդ աստիճանի լրջության վտանգի մասին: Շանհայում արդեն 8 օր է, ինչ ճերմաստիճանը գերազանցում է 38 աստիճանը: Այդ քաղաքում արեւահարությունից եւ ջերմային հարվածից արդեն 10 մարդ է զոհվել:
Բժիշկները քաղաքացիներին խորհուրդ չեն տալիս ցերեկային ժամերին երկար ժամանակ արեւի տակ գտնվել:





























