Սոցիալապես անապահով որոշ խմբեր անհատույց բնակարան ստանալուն իրավունք կստանան: ՀՀ կառավարությունն այսօր՝ օգոստոսի 1-ին, հաստատեց այդ սոցիալական խմբերի ցանկը: Ըստ այդմ՝ անհատույց բնակարան ստանալու իրավունք ունեն առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, սոցիալական անապահովության համակարգում հաշվառված ընտանիքները, եթե մինչեւ 18 տարեկան անձ ունեն եւ համարվում են «սատարող ընտանիք», միայնակ չաշխատող կենսաթոշակառուները, միածնող ընտանիքները, եթե ամուսիններից մեկը մահացել է կամ միայնակ անձը որդեգրել է երեխա:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ բնակարանների բաշխումը պետք է լինի հասարակական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում՝ չարաշահումներից խուսափելու համար:





























