Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ուելի Մաուրերին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ:

Նշենք, որ օգոստոսի 1-ին Շվեյցարիան նշում է «Համադաշնության օրը» (երկրի ազգային տոնն է): Այդ օրը Շվեյցարիայի բոլոր կանտոններում զանգվածային ժողովրդական տոնախմբություններ եւ շքեղ հրավառություններ են կազմակերպվում: