Իսպանիայում օգոստոսի 1-11-ին ֆլամենկոյի ավանդական փառատոն կանցկացվի: Պարային տոնը կայանալու է Լա Ունիոնում: Իսպանական զբոսաշրջային կայքում ասվում է, որ 1961թ. անցկացվող Cante de las Minas-ն աշխարհում ֆլամենկոյի ամենախաշոր փառատոնն է:
Հանդիսատեսին սպասվում են պարային, երաժշտական եւ կիթառի շոուներ: Մրցույթն անցկացվելու է երեք անվանակարգերում էլ: Կազմակերպիչները խոստանում են հանրությանը ցույց տալ դասական եւ ավանգարդ ֆլամենկո` սկսնակների եւ վարպետների կատարմամբ: Նշվում է, որ երիտասարդ արտիստներին ընտրել են մի քանի ամվա ընթացքում, հաղորդում է Gazeta.ru-ն:
Փառատոնի ծրագրում ընդգրկված են նաեւ ցուցահանդեսներ, գինու համտեսումներ, գրական շնորհանդեսներ, բանաստեղծական ընթերցումներ եւ ֆլամենկոյի վարպետաց դասեր: Մուտքն անվճար է:





























