«Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը օգոստոսի 1-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երեւանի Շիրակի փողոցի թիվ 58 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:





























