Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 1-ին, ժամը 23.00-ին, Էրեբունու 4-րդ զանգվածի 38/24 հողակտորի մոտից բերման է ենթարկվել 1957 թ. ծնված Գագիկ Ս.-ն, որը ս/թ հուլիսի 31-ից հետախուզվում էր փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 1-ին, ժամը 20.50-ին, Ռոստովյան փողոցից բերման է ենթարկվել 1970 թ. ծնված Լեւոն Ա.-ն, որը ս/թ հուլիսի 31-ից հետախուզվում էր փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով:





























