Օգոստոսի 1-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երեւան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1971 թ. ծնված Կարեն Մ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2004 թ. ապրիլի 1-ից հետախուզվում էր ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից խարդախության մեղադրանքով:





























