Համացանցում տարածվում է մի տեսանյութ, որտեղ տրանսվեստիտը կարում է բերանը՝ ի նշան Ռուսաստանում նույնասեռականների հալածման դեմ բողոքի, գրում է The Local-ը:
Տեսագրության մեջ Բարբի Բրեյքաութ անվամբ տրանսվեստիտը լուռ հանում է ասեղն ու թելն ու ամուր կարում բերանը: Վերքից արյուն է հոսում եւ վերջում հերոսի դեմքը ցավից ջղաձգվում է: Տեսագրության երկրորդ հատվածում տրանսվեստիտը քննադատում է Գերմանիայի կառավարությանը՝ Ռուսաստանում հոմոֆոբիայի նկատմամբ իր պասիվ դիրքորոշման համար:
Թեեւ Բարբի Բրեյքաութը Ռուսաստանի հետ ոչ մի կապ չունի, Die Welt թերթին նա հայտնել է, որ ռուսաստանցի գեյերի նկատմամբ բռնությունը խորապես ազդել է իր վրա, հաղորդում է Gazeta.ru-ն:
Տրանսվեստիտը նաեւ հույս է հայտնել, որ հետագայում մարդիկ ավելի տեղեկացված կլինեն Ռուսաստանում իրավիճակին եւ ցանկացած հնարավոր ազդեցություն կգործադրեն՝ վիճակը փոխելու նպատակով: Մասնավորապես, նա առաջարկում է ավելի քիչ ռուսական ապրանքներ գնել եւ բոյկոտել Սոչիի օլիմպիադան:




























