Երեւանի մանկական զբոսայգու մոտ, այսօր՝ օգոստոսի 2-ի լուսաբացին, դարձյալ ոտնձգություն է եղել նույնասեռականների նկատմամբ: Ականատեսներից մեկը NEWS.am-ին պատմել է, որ մի երիտասարդ Բեյրութի փողոցի կողմից մեքենայով մոտեցել է մայթին ու իր մոտ եղած հրազենով կրակել նույնասեռականի ուղղությամբ: Վերջինս խուճապահար փախուստի է դիմել՝ պատսպարվելով այգում, իսկ կրակողը հեռացել է:

NEWS.am-ը փորձեց ճշտել՝ արդյոք այս միջադեպից տեղյա՞կ են ոստիկանությունում ու ընթացք ստացե՞լ է: Ոստիկանությունից հայտնել են, որ նման ահազանգ ստացել են, օդամղիչ ատրճանակ է եղել, քննություն է կատարվում:

Իսկ կրակողին միջադեպից կարճ ժամանակ անց հայտնաբերել ու բերման են ենթարկել: Այլ մանրամասներ չեն հայտնել: