Գավառում, այսօր՝ օգոստոսի 2-ին, ինքնասպանության դեպք է գրանցվել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Բոշնաղյան փողոցում մի ավտոտնակում 76-ամյա տղամարդու դիակ է հայտնաբերվել:
Վերջինիս անունը Ռազմիկ է, նա Բոշնաղյան փողոցի բնակիչներից է եւ իր ավտոտնակում ինքնասպանություն է գործել կախվելու միջոցով:
Ինքնասպանության պատճառները դեռ հայտնի չեն: Դեպքը տեղի է ունեցել ժամը 3-ի սահմաններում:





























