Թուրքիայի Կարս նահանգի Աքյաքայի շրջանից Հայաստանի սահմանը խախտելու հետեւանքով ռուս սահմանապահների կողմից արձակված կրակոցի հետեւանքով մահացած հովիվն ազգությամբ ադրբեջանցի էր:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Haber3-ի փոխանցմամբ՝ մահացած հովիվի դին Թուրքիա տեղափոխվելուց հետո թաղվել է Աքյաքայի գերեզմանատանը: Թաղման արարողությունից հետո շրջանի քայմաքամ Օսման Ուղուրլուն պատասխանել է լրագրողների հարցերին՝ նշելով, որ մահացած հովիվը ադրբեջանցի էր:
Նշենք, որ հուլիսի 31–ին Կարսի Աքյաքայի շրջանում 35-ամյա հովիվն անցել է Հայաստանի սահմանը, որից հետո ռուսական սահմանապահ զորքերը կրակել են նրա ուղղությամբ: Ռուսական սահմանապահ զորքերի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիայից Հայաստան անցած հովիվը կրակ է բացել սահմանապահների ուղղությամբ, որից հետո նրա դեմ պատասխան կրակ է բացվել:





























