Ի սեր ձեր ապագայի, իջեք այս երկրի վրայից, հեծնել ենք ու չեք իջնում: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 2-ին, Հայաստանի գլխավոր դատախազության առջեւ, ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի ամենշաբաթյա բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ չկա որեւէ երկիր, որի տոկոսային հարաբերությամբ բնակչության այսքան մեծ մասն արտագաղթի: «Թվում է, թե պրոբլեմ չեղած ժամանակում Հայաստանը զանգվածաբար լքում են: Իշխանություններին ասում եմ, թողեք հեռացեք: Ի սեր այս երկրի, ի սեր այս ժողովրդի, ի սեր ձեր էրեխեքի, մի թողեք, որ սոցիալական բունտ առաջանա, քաղաքացիական պատերազմ առաջանա: Մի թողեք, որ այլ երկիր գա տիրություն անի այս երկրին: Վերջին հաշվով Աստծո պատիժը կա, ժողովրդի վրեժը կա կանալիզացիաներում, շենքերի մուտքերում կտանեն կսատկացնեն, ինչպես վարվում են բոլոր բռնապետների հետ»,- ասաց Արամ Մանուկյանը:
Նա նշեց, որ եթե լինի ճնշում, բողոք, ինչ-որ բանի կհասնենք՝ ակնարկելով, որ «Վճարելու ենք 100 դրամ» ակցիայի ակտիվիստները ճնշման արդյունքում ինչ-որ բանի հասան:





























