Ճամբարակ-Երեւան ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում, այսօր՝ օգոստոսի 2-ի երեկոյան, ավտոմեքենան արգելափակվել է փոսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել են Ս.Պ.-ին պատկանող «ՌԱՖ» մակնիշի 62 SL 551 համարանիշի ավտոմեքենան:





























