Ադրբեջանական բանակում մահացու ելքով հերթական դեպքն է գրանցվել։

ԱՊԱ-ն հայտնում է, որ Թովուզի շրջանի Շամքորի զինվորական միավորման  N  զորամասի զինվոր Ռովշան Բայրամովը (ծնվ. 1992թ.) մահացել է սրտային սուր  անբավարարությունից։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետի  տեղակալը հաստատել է մահվան փաստը։

«Դոկտրինա» կենտրոնի տվյալով՝ տարեսկզբից մինչ օրս ադրբեջանական բանակի կորուստները կազմել են 55 մարդ, եւս 71-ը վիրավորվել կամ մարմնական վնավածքներ են ստացել։