Արագածոտնի մարզի Արտենի գյուղում օգոստոսի 2-ին ժամը 19.00-ի սահմաններում տեղացած կարկուտից վնասվել են 20 հա մշակովի ցանքատարածություններ եւ 30 հա խոտածածկ տարածք:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացել են օգոստոսի 3-ին, ժամը 09.45-ին: Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի գյուղատնտեսական բույսերի եւ կենդանիների պաշտպանության բաժնի պետը եւ ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ի հետ համագործակցող ՀՀ գյուղատնտեսու¬թյան նախարարության պատասխանատուն:

Տարածքը «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում: