Կահիրեի արվարձանում տապալված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցները  գրոհել են տեղեկատվական համաիրը, որտեղ տեղակայված  են հեռուստաալիքներն ու կինոստուդիաները: Նրանք կանանց եւ երեխաներին դարձրել են կենդանի վահան եւ գնացել գրոհի:

«Մահմեդական եղբայրների» կողմնակիցներն ավտոբուսներով եկել ու հավաքվել են  հեռտուստակենտրոնի մոտ: Նրանք փորձել են գրոհով վերցնել շենքը, սակայն նրանց դիմավորել են ոստիկանները: Արցունքաբեր գազին ի պատասխան իսլամիստները դյուրավառ հեղուկով շշեր են օգտատագործել: Բացի այդ, Մուրսիի կողմնակիցները թաքնվել են երեխաների եւ կանանց թիկունքում, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Իրավապահներին հաջողվել է իրավիճակը վերահսկողության տակ վերցնել, ոստիկանություն է տարվել 30 մարդ, մնացածները հեռացել են: Բախումների ժամանակ 20 մարդ է տուժել, երեք ոստիկան հրազենային վնասվածք է ստացել: