Ոստիկանությունը ձերբակալել է Կրասնոյարսկի Իլանի շրջանի բնակչին, որն իր սիրած կնոջ հետ վիճելուց հետո այրել է նրան։ Նախկինում դատված 43-ամյա տղամարդու եւ նրա 28-ամյա կենակցի միջեւ վեճը օգոստոսի 2-ին է եղել։
«Կինը ցանկացել է բաժանվել տղամարդուց, սակայն վերջինս դեմ է եղել։ Վեճի պահին տղամարդն ալկոհոլի ազդեցության տակ է գտնվել»,- «Ինտերֆաքսին» պատմել է ՆԳՆ-ի տարածաշրջանային վարչության մամուլի ծառայության պետ Իրինա Մուժեցկայան։
Վրեժ լուծելու համար տղամարդն ընկերոջ հետ կնոջը տարել է անտառ, ծեծել, վրան բենզին լցրել եւ այրել։ Սակայն ճիշտ ժամանակին փոշմանելով՝ հանգցրել է կրակը եւ տուժածին հիվանդանոց հասցրել։ Բժիկները մարմնի մակերեսի 9 տոկոսի առաջին եւ երկրորդ աստիճանի այրվածքներ են արձանագրել։ Հիվանդի վիճակը բավարար է։ Որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը, գրում է Vesti.ru-ն։





























