Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ:
Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է եւ հայ դիրքապահները շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:





























