Անհայտ քաղաքացին  օգոստոսի 2-ին, ժամը 10.25-ին,  ահազանգե է ոստիկանության Արտաշատի բաժին եւ հայտնել, թե Արտաշատի 6-րդ ուղեկալի ճանապարհին  զենք-զինամթերք է թողել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե  մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է որսորդական մեկփողանի հրացան` ինքնաշեն եղանակով պատրաստված երկու փողով` ձեւափոխված 7,62 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի` 18, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի` 10 եւ «Կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի 9 փամփուշտ ու   բեկորային ական:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: