Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում ադրբեջանական կողմի կրակոցների հետեւանքով ուսից վիրավորվել է պայմանագրային զինծառայող Սարո Շառյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պն նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա ասաց, որ տուժողի կյանքին վտանգ չի սպառնում եւ այժմ նրա վիճակը միջին ծանրության է:

Դիտարկմանը, թե մեկ օրում երկու վիրավոր ենք ունեցել, արդյոք հայկական կողմը հակահարված տվել է, թե ոչ, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ նման դեպքերում հակահարված տրվում է, բայց այս պահին տեղեկություններ չեն հակառակ կողմը տուժողներ ունի, թե ոչ: