Օտարերկրյա դիվանագետները բանտում հանդիպել են «Մահմեդական եղբայրներ» շարժման փոխնախագահ Հայրաթ ալ-Շաթերին:

Մի շարք արեւմտյան եւ արաբական երկրների դիվանագետները բանտում այցելել են Հայրաթ ալ-Շաթերին, որի տեղը Եգիպտոսի իշխանությունները գաղտնի են պահում: Նրան այցելելու համար դիվանագետները ստիպված են եղել հատուկ թույլտվություն ստանալ երկրի գլխավոր դատախազից: Հանդիպումը տեւել է մոտ մեկ ժամ, հաղորդում է եգիպտական MENA գործակալությունը:

Հայրաթ ալ-Շաթերը, որը համարվում է «Մահմեդական եղբայրների» գլխավոր քաղաքական ստրատեգը, շարժման մի շարք այլ բարձրաստիճան անդամների հետ միասին ձերբակալվել է հուլիսի 6-ին՝ բռնության կոչերի կասկածանքով, հաղորդում է Lenta.ru-ն:

«Մահմեդական եղբայրները» աջակցում են նախագահ Մուրսիին, որին Եգիպտոսի զինվորականները հեռացրել են իշխանությունից հունիսի 3-ին: «Մահմեդական եղբայրները» Մուրսիին իշխանությունից հեռացնելն անօրինական են համարել եւ հրաժարվել են մասնակցել նոր կառավարության աշխատանքներին:

Մուրսին գտնվում է կալանքի տակ, նրան մեղադրում են լրտեսության եւ ՀԱՄԱՍ-ի հետ դավադրության առնչություն ունենալու մեջ: