Տաթեւ-Երեւան ավտոճանապարհին` Զանգերի մոտակայքում, օգոստոսի 4-ի երեկոյան, «Նիսան ջիպ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վ. Ն.) դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ սահել դեպի ձորը` 6 մ խորությամբ. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 165-րդ կմ-ին:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ձորից: