Հայաստանի տարբեր հատվածներում, օգոստոսի 4-ին, խոտածածկ տարածքներ են այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես` Երեւանի Գայի պողոտայի թիվ 1/1 շենքի մոտ՝ 300 քմ, Դուրյան թաղամասում՝  1000 քմ, Լեփսիուսի փողոցի 41-րդ շենքի մոտակայքում՝ 400 քմ, Գեղարդ տանող հին ճանապարհին ՝ 4000 եւ 3000 քմ, Եղվարդի խճուղում ՝ «10-ից 10» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ 300 քմ, Եղվարդ քաղաքի գազալցակայանի մոտ՝ 1,5 հա, Աշտարակ քաղաքում` Սրբ. Սարգիս եկեղեցու մոտակայքում՝ 2000 քմ, Փանիկ-Մեղրաշեն ավտոճանապարհին՝ 500 քմ,  խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են եւ մարել: