Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը, ինչպես նաեւ դիմադրության այլ կազմակերպությունները հանդես եկել Սիրիայի ներքին գործերին արտաքին միջամտության եւ պաղեստինցիներին սիրիական ճգնաժամի մեջ ներքաշելու փորձերի դեմ:

Կազմակերպությունը հայտարարել է, որ Պաղեստինի ճամբարներում բնակվողները չպետք է ներքաշված լինեն հակամարտության մեջ: Այդ ճամբարներում պետք է պահպանել կայուն իրավիճակ, որպեսզի այնտեղ չլինի ոչ զենք, ոչ զինյալներ: «Պետք է պահպանել պաղեստինցի ժողովրդի ներուժը, որպեսզի նա կարողանա պայքարել Երուսաղեմի եւ Իսրայելի կողմից օկուպացված այլ տարածքների ազատագրման համար եւ հիմնական թշնամու՝ «սիոնիստ օկուպանտների» դեմ»,-ասված է Պաղեստինի ազատագրման կազմակերպության հայտարարության մեջ:

Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ՝ պաղեստինյան կազմակերպությունները հանդես են եկել նախաձեռնությամբ, որի տեքստը կարդացել է Սիրիայում Պաղեստինի դեսպան Մահմուդ ալ-Հալիդին: Ըստ այդմ, պաղեստինյան կազմակերպությունները պահանջում են սիրիացի ընդդիմադիր զինյալներից լքել այդ ճամբարները: Մասնավորապես, խոսքը Յարմուտի եւ Հանդարաթի ճամբարների մասին է, որոնք պետք է անվտանգության գոտի դառնան: