Բնապահպանական պետական տեսչության հուլիսի 9-ից օգոստոսի 3-ն ընկած  ժամանակահատվածում իրականացրած ստուգումների արդյունքում հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է 1.25 մլն դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 16 որոշում եւ հաշվարկվել է 2.06 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Տավուշի տարածքային բաժնի  վարույթին հանձնված ապօրինի ծառահատման  գործերի քննության արդյունքում կայացվել է 200.0 հազար դրամ գումարի  վարչական տուգանքի չորս որոշում եւ հաշվարկվել է 1.3 մլն դրամ ընդհանուր գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:  

Լոռիի տարածքային բաժնի  վարույթին հանձնված վառելափայտի ապօրինի հավաքման եւ տեղափոխման գործի քննության արդյունքում հաշվարկվել է 1.6 հազար դրամ գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հողերի պահպանության ոլորտ

Կենսառեսուրսների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտումների համար  երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում եւ հաշվարկվել է 100.0 հազար դրամ ընդհանուր գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:                                                                                                                 

Ջրերի պահպանության ոլորտ

Վայոց ձորի մարզի «Ազատեկ ՀԷԿ» ՍՊԸ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 100.0 հաար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 311.04 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:                 

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվություն սահմանված ժամկետում չներկայացնելու համար                                                                                

Արագածոտնի տարածքային բաժինը մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 100.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում                                   

Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտումների համար  երեք ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի  երեք որոշում եւ հաշվարկվել է 150.0 հազար դրամ ընդհանուր գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենսառեսուրսների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար երեք ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում եւ հաշվարկվել է 165.0 հազար դրամ ընդհանուր գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:

Անտառների վերահսկողության բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամ  գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 30.0 հազար դրամ գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:  Ապօրինի որս

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի  վարչական տուգանքի  որոշում: Առգրավվել է 30.0 գծամետր ցանց: 

Բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում ընդհանուր առմամբ մուտք է եղել 1.67 մլն դրամ գումար: