Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությունն առաջարկում է հատուկ հաստատությունների ցանց ստեղծել ապօրինի ներգաղթյալների համար, որոնք պետք է արտաքսվեն։ Համապատասխան նախաձեռնությունը ներառված է գերատեսչության նախապատրաստած օրինագծում։
Ինչպես հաղորդում է «Կոմերսանտը», այժմ Ռուսաստանում գոյություն ունի 21 հատուկ հաստատություն, որտեղ, պահվում են նաև ապօրինի ներգաղթյալներ։ Դրանք ենթարկվում են ՆԳՆ-ին, սակայն 2014թ հունվարի 1-ից այդ հարցերով զբաղվելու է միգրացիոն ծառայությունը։
Հիշեցնենք, որ ապօրինի ներգաղթյալների համար առաջին ճամբարը բացվել է նախորդ շաբաթ Մոսկվայում՝ զանգվածային ստուգայցերից հետո, որոնք իրականացվել են Մատվեեւսկի շուկայում տեղի ունեցած միջադեպից հետո։ Ճամբարում տեղակայված են անձինք, որոնք պետք է արտաքսվեն։ Ճամբարն արդեն գրեթե լի է։ Հաղորդվում էր, որ ճամբարում կան Վիետնամի, Եգիպտոսի, Մարոկկոյի, Սիրիայի, Ուզբեկստանի եւ Ադրբեջանի քաղաքացիներ։ ՀՀ քաղաքացիների մասին առայժմ տեղեկություններ չկան։





























