Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհրդի որոշմամբ՝ երկրում փոխվել է բարձրագույն ռազմական հրամանատարությունը։ Ինչպես ընդգծում է Zaman պարբերականը, ժանդարմերիայի ղեկավար Բեքիր Քալյոնջուի պաշտոնաթողությունն «ամենամեծ անակնկալն էր». սպասվում էր, որ նա պետք է ղեկավարեր ցամաքային զորքերը։ Մինչ այժմ նա համարվում էր ռազմական ղեկավարությունում երկրի վարչապետի ամենավստահելի մարդկանցից։
Ըստ Թուրքիայի ԶՈւ-ի սովորության, եթե Քալյոնջուն նշանակվեր ցամաքայինզորքերի նոր հրամանատար, ապա 2015-ին կդառնար Գլխավոր շտաբի հրամանատարը՝ փոխարինելով գեներալ Նաջեթ Օզելին։
Խորհրդի որոշման համաձայն՝ ցամաքային զորքերի հրամանատար է նշանակվել Գլխավոր շտաբի հրամանատարի տեղակալ Հուլուսի Աքարը։
Մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել ՌՕՈւ-ի, ժանդարմերիայի, ՌԾՈւ-ի հրամանատարների շարքերում։ Այս մասին հաղորդում է «Ռոսբալթը»։





























