Արագածոտնի մարզի Ափնագյուղ համայնքի մոտակայքում, օգոստոսի 3-ի երեկոյան տեղի ունեցած ավտովթարարից տուժած 8 տուժողների, այդ թվում 4-ամյա փոքրիկի վիճակը կայուն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեցին Ապարանի բժշկական կենտրոնից՝ հավելելով, որ թեեւ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, սակայն առաջիկայում վիրահատություններ են սպասվում եւ դեռ պարզ չէ, թե երբ դուրս կգրվեն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնել են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Ապարան-Երեւան ավտոճանապարհի 18 կմ-ում բախվել են «Օպել վեկտրա B» մակնիշի 35 VL 931 համարանիշի եւ «Օպել վեկտրա A» մակնիշի 10 OՏ 738 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով Ստեփանավան քաղաքի բնակիչներ «Օպել վեկտրա A» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 45-ամյա Ռ. եւ ուղեւորներ` 4-ամյա Ա., 22-ամյա Մ. Բալասանյանները, 72-ամյա Ս., 55-ամյա Վ. Բալայանները եւ Վրաստանի Հանրապետության քաղաքացի «Օպել վեկտրա B» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 37-ամյա Է. Օգանեսյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարան քաղաքի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածներ Ա., Մ., Ռ. Բալասանյանների եւ Ս., Վ. Բալայանների առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Է. Օգանեսյանինը` բավարար: Հրշեջ-փրկարարները դադարեցրել էին ավտոմեքենաների գազի արտահոսքը:





























