Ասորիների ցեղասպանության օրը՝ օգոստոսի 7-ը, արտացոլում է Օսմանյան կայսրությունում ասորիների տառապանքներն ու նրանց հանդեպ դաժան վերաբերմունքը ոչ միայն 1915թ, այլեւ՝ 1895-ից ի վեր։ Այս մասին օգոստոսի 5-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Ասորիների միության նախագահ Արսեն Միխայլովը։

 «Բոլորս պետք է բարձրաձայնենք եւ մարդկությանը տեղեկացնենք այն սարսափելի երեւույթների մասին, որոնք տեղի են ունենում մեր շուրջ, քանի որ մինչ օրս Ասորիների ցեղասպանությունը չի դադարում»,-ընդգծել է Արսեն Միխայլովը, հավելելով, որ որոշ երկրներում դեռեւս շարունակվում են ասորիների սպանությունները՝ ազգային պատկանելությունից ելնելով։

Նա նաեւ հաղորդել է, որ օգոստոսի 7-ին ժամը 15։00-ին Երեւանում Ասորիների ցեղասպանության անմեղ զոհերի հուշարձանի մոտ հիշատակման արարողությունի կիրականացվի։

Ընդգծենք, որ օգոստոսի 7-ը Ասորիների համաշխարհային ասոցիացիայի կողմից սահմանվել է որպես Ասորիների ցեղասպանության օր։