Հիրոսիմայի ատոմային ռմբակոծությունից 68  տարի է անցել: Ամեն տարի օգոստոսի 6 -ին, ժամը  8:15-ին, այն պահին, երբ նետվել էր ատոմային ռումբը, մարդիկ գնում են Հիրոսիմայի Խաղաղության հուշահամալիր` անմեղ զոհերի հիշատակը հարգելու համար:

1945 թ. օգոստոսի 6 -ին, «Enola Gay»  կոչվող ամերիկյան « B-29 Superfortress»  ռմբակոծիչը Հիրոսիմայի վրա էր նետել ռումբը: Ենթադրվում է, որ մոտ  70 000 մարդ զոհվել էր միանագամից, եւս 70 000 –ը` վնասվածքներից եւ ճառագայթումից մինչեւ 1950թ-ը:

Օգոստոսի  6-ին, ավանդույթի համաձայն, ջրի վրա լապտերներ կիջեցվեն, իսկ Սադակո Սասակիի արձանին կռունկներ կամրացվեն: Սադակոն, ով ռմբակոծության ժամանակ երկու տարեկան աղջնակ էր, դրանից տասը տարի անց` 1955թ-ին մահեցել էր լեյկեմիայից` «ատոմային հիվանդությունից»:

Հիվանդանոցում նրա ընկերը նրան  հին ճապոնական առասպել էր պատմել, ըստ որի, ով պատրաստի հազար թղթե կռունկ, նրա ցանկությունները կիրականանան: Ասում են, Սադակոն հացրել էր պատրաստել 644-ը...

1958թ-ին Սադակոյի արձանը`  ձեռքին կռունկ, տեղադրվել էր Հիրոսիմայի Խաղաղության այգում: Քարե պատվանդանին գրված է. «Սա մեր ճիչն է, Սա մեր աղոթքն է, Խաղաղություն ողջ աշխարհին»: