Ադրբեջանի նախագահի թեկնածու Իլհամ Ալիեւը ինչքան ուզի, այնքան էլ կխփի: Այս մասին «Առավոտ» թերթին տված հարցազրույցում նշել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Բրիտանիայում ադրբեջանական դեմոկրատական ասոցիացիայի ղեկավար Մուրադ Հասանլին եվրոպացի ճանաչված քաղաքական գործիչների ու գործարարների հետ (որոնք շահեր ունեն Ադրբեջանում) զրույցում փորձել է համոզել, որ Ադրբեջանում իշխանափոխության դեպքում նոր դեմոկրատական կառավարությունը կշարունակի նախորդների կողմից ստանձնած պարտականությունները: Ի պատասխան Ադրբեջանցու՝ նրանցից մի քանիսը քմծիծաղով պատասխանել են՝ «Մենք Ադրբեջանի հետ ոչ մի պայմանագիր չենք ստորագրել, մենք գործարք ենք կնքել Ալիեւի հետ»,-ասել է նա:

Ադրբեջանի գործող նախագահը փոխեց երկրի Սահմանադրությունը, ըստ որի՝ ինքը կարող է ինչքան ուզի, էնքան էլ իր թեկնածությունը դնի, եւ ինչքան ուզի, էնքան էլ խփի»,-նշել է քաղաքագետը, հավելելով, որ Արեւմուտքը երկերես քաղաքականություն է վարում Ադրբեջանի նկատմամբ եւ շահագրգռված է Ադրբեջանի նավթից ու գազից շահ ու փայ ունենալու մեջ:

Ըստ Գագիկ Համբարյանի՝ Արեւմուտքին պետք է, այսպես ասած, ավելի կանխատեսելի Ադրբեջան, եւ իրենք շատ լավ լեզու են գտել Իլհամ Ալիեւի հետ եւ սպասարկում են միմյանց շահերը:

(Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում)