Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում ավտոբուս է շրջվել, որում եղել է 46 ուղեւոր: Վերջին տվյալներով՝ ավտովթարի հետեւանքով տուժել է 29 մարդ, նրանցից 4-ը երեխաներ են: Հայտնի է նաեւ ուղեւորուհիներից մեկը մահացել է:
«Ստավրոպոլտրանստուր» ընկերությանը պատկանող, Ադլեր-Ստավրոպոլ ուղղությամբ ընթացող ավտոբուսը, որում եղել է 46 ուղեւոր, շրջվել է այսօր՝ օգոստոսի 6-ի գիշերը, Յուժնի ավանի մոտ: Տուժածների հարազատների համար թեժ գիծ է բացվել. (8652) 56-10-00, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Նախնական վարկածի համաձայն՝ ավտոբուսի վարորդը հնարավոր է չի տեսել ճանապարհի նոր փոփոխությունը, ինչն էլ վթարի պատճառ է դարձել: Նա, ամենայն հավանականությամբ, չի հասցրել ժամանակին նվազեցնել արագությունը եւ բախվել է մայթեզրի քարերին եւ ավտոբուսը շրջվել է:




























