Նստացույց հայտարարած երիտասարդներից Սուրեն Սահակյանը գիշերը տեղափոխվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ hիվանդանոց: Այս մասին հաղորդում է բնապահպան, լրագրող Թեհմինե Ենոքյանը:
Նրա խոսքով՝ բժիշկներն ախտորոշել են արեւահարություն, Սուրենի ջերմությունը 40 աստիճանից չի իջնում:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը 11 օրերի ընթացքում նստացույցի մասնակիցներին չթույլատրեց վրան կամ հովանոց տեղադրել:
«Հիվանդանոցում բժիշկները պայման են դրել Սուրեն Սահակյանի առջեւ՝ կամ տեղափոխվում ես վճարովի բաժանմունք, կամ վեր կաց գնա հիվանդանոցից: Այսօր առավատյան Սուրեն Սահակյանից հիվանդանոցում պահանջել են գումար: Այս պահի դրությամբ Սուրենը դուրս է գրվել հիվանդանոցից կատետրը ձեռքին եկել է քաղաքապետարան: Նրա վիճակը մնում է անփոփոխ»,-նշել է Ենոքյանը:




























