Sabre ամրագրման համակարգում խափանում է տեղի ունեցել։ Համակարգից օգտվում են բազմաթիվ համաշխարհային ավիաընկերություններ։
Ինչպես հաղորդում է Huffington Post-ը, Sabre-ի խափանումը անդրադարձել է մի քանի ավիաընկերությունների աշխատանքի վրա՝ United Airlines, Virgin, Qantas Airways, American Airlines։
Sabre Holdings-ը թվիթթերում հաստատել է համակարգային թերության մասին հաղորդագրությունները՝ չմանրամասնելով խնդրի պատճառներով, փոխանցում է «Lenta.Ru»-ն։
Ներկայումս Sabre ամրագրման համակարգի աշխատանքը լիովին վերականգնվել է։




























