Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Իրանի նորընտիր նախագահ Հասսան Ռոուհանի վերջին հանդիպման ձեւաչափը չէր կարող ենթադրել երկու երկրների միջեւ բազմակողմ հարաբերություններում առկա խնդիրների քննարկում։ Այս մասին օգոստոսի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է իրանագետ Ռուդիկ Յարալյանը։
Սակայն ըստ նրա, կարեւոր է այն հանգամանքը, որ Ռոուհանին ընդգծել է, որ տարբեր միջազգային կազմակերպություններում Հայաստանը միշտ պաշտպանել է Իրանի դիրքորոշումը։ Ռուդիկ Յարալյանը հավելել է, որ հայկական կողմը Լեռնաին Ղարաբաղի հարցում պետք է նման վերաբերմունք ակնկալի իրանական կողմից։
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությունում Իրանի՝ միջնորդի դեր ստանձնելուն, փորձագետն ընդգծել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ը դեռ չի ավարտել իր առաքելությունը, հետեւաբար այդ հարցի մասին խոսելն առայժմ շուտ է։
Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 4-ին Թեհրանում մասնակցել է Իրանի նորընտիր նախագահ Հասսնա Ռոուհանիի երդման արարողությանը, իսկ օգոստոսի 5-ին կայացել է երկու երկրների նախագահների պաշտոնական հանդիպումը։




























