Ռուսաստանի Գերագույն դատարանը որոշում է կայացրել 2 ամսով կրաճտել Խոդորովսկիի եւ Լեբեդեւի պատժաժամկետները։ Լեբեդեւն ազատ կարձակվի հաջորդ տարվա մայիսին, Խոդորովսկին՝ օգոստոսին։

«ՅՈւԿՈՍ» ԲԲԸ ղեկավարման նախկին նախագահը ձերբակալվել է 2003թ հոկտեմբերի 25-ին։ Հետաքննության տվյալներով՝ Խոդորովսկին հրամայել է Լեբեդեւին շորթել «Ապատիտ» ընկերության բաժնետոմսերի 20 տոկոսը, բացի այդ համաշխարհային շուկայում ընկերության արտադրանքը ռուսական շուկայի գներից երկու անգամ ավել գնով վաճառել։

2005-ի մայիսի 31-ին Խոդորովսկին ու Լեբեդեւը դատապարտվել են յուրաքանչյուրը 9 տարի ազատազրկման։