ԱՄՆ-ում դատում են նախկին ռազմական հոգեբույժ, մայոր Նիդալ Հասանին, ով մեղադրվում է 2009-ին Թեքսասի Ֆորդ-Հուդ ռազմաբազայում 13 մարդու սպանության եւ 32 մարդու վրա հարձակվելու մեջ։

Նա խոստովանել է, որ գնդակահարել է 13 մարդու։ Նրա խոսքով՝ այդ կերպ ինքը պաշտպանել է «Թալիբան» շարժումն ու Աֆղանստանի մահմեդականներին։

Հաղորդվում է, որ նա դատարան է ներկայացել մորուքով եւ հաշմանդամի սայլակում, քանի որ կաթվածահար է եղել ձերբակալության ժամանակ ստացած վնասվածքներից։