Ադրբեջանում պաշտոնյաների կողմից ծառայողական մեքենաներն անձնական նպատակներով օգտագործելը լայն տարածված երեւույթ է: Այդ մասին «Էխո» -ին տված հարցազրույցում ասել է Տնտեսական եւ սոցիալական զարգացման կենտրոնի նախագահ Վուգար Բայրամովը:

Նրա խոսքով` նման եղանակով պաշտոնյաների կողմից երկրին հասցված վնասը տարեկան կազմում է 10 մլն մանաթ: Անկախ փորձագետ Օքթայ Ախվերդիեւն էլ ասել է, որ ծառայողական մեքենաներն  անձնական նպատակով օգտագործելն արգելվում է  իրավական ակտերով: «Ադրբեջանում դեռ ԽՍՀՄ-ի ժամանակ համարում էին, որ դրանում ոչ մի վատ բան չկա»,-ասել է Ախվերդիեւը:

Պարբերականը նշում է, որ Ադրբեջանում պաշտոնյաների ծառայողական մեքենաների գները տատանվում են 80 - 200 հազար եվրոյի շրջանակում:  2006-2011թթ. պետբյուջեից ծառայողական մեքենաների ձեռքբերման համար ծախսվել է  400 մլն մանաթ:

Ի տարբերություն Ադրբեջանի` միջազգային պրակտիկյում պաշտոնյաների ծառայողական մեքենաներով ապահովումը կարգավորվում  է որոշակի օրենսդրությամբ: Օրինակ, Վրաստանի նախագահի կարգադրությամբ, պաշտոնյաների ծառայողական մեքենայի արժեքը չի կարոդ գերազանցել 15 հազ. եվրոն: Էստանիայում ծառայողական մեքենաները վարձակալվում են հատուկ ընկրություններից, որոնք դրա համար տարեկան 6500 - 7000 եվրո են ստանում: Մի շարք երկրնորւմ, օրինակ, Ճապոնիայում, բնապահպանության նախարարներն օգտվում են ոչ թե մեքենայից, այլ տեղաշարժվում են հածանիվով:  Նյու Յորքի քաղաքապատ Մայքլ Բլումբերգն աշխատանքի է գնում մետրոյով,  Լոնդոնի քաղաքապետը` հեծանիվով: Իսկ Իսրայելում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան աշխատանքից հեռացվել էր` ծառայողական մեքենան անձնական նպատակով օգտագործելու համար: