Օգոստոսի ընթացում, ինչպես եւ հուլիսին, Երեւանի «Ջրաշխարհում» զեղչեր չեն նախատեսվում: Այս մասին NEWS.am-ին ասաց «Ջրաշխարհ» մարզա-առողջական համալիրի տեղեկատվական բաժնի աշխատակից Հրաչուհի Այվազյանը:

Նրա խոսքով` զեղչեր հիմնականում լինում են հունիսին եւ սեպտեմբերին: 120 սմ-ից բարձր հասակ ունեցող մեկ այցելուի  համար տոմսի արժեքը 6000 դրամ է: «Կարելի է VIP տոմս գնել, որն արժե  8000 դրամ: Այն տարբերվում է նրանով, որ այցելուին առանձին տարածք է տրամադրվում, առանձին հանդերձարան, գումարը պահելու համար պլաստմասե ջրակայուն դրամապանկ, իրերի համար զամբյուղ եւ այլն»,-ասաց Այվազյանը` նշելով, որ նոր ծառայություններ համալիրում չեն ավելացել նախորդ տարիների համեմատ:

«Ջրաշխարհ»  համալիրը գործում է ամեն օր` ժամը 12:00-20:00-ն, հանգստյան օրերին` 11:00- 20:00-ն: Այս տարի համալիրը բացվել է հունիսի 13 –ին եւ կգործի նաեւ սեպտեմբերին, եթե եղանակը թույլ տա: