NEWS.am-ը ներկայացնում է բրիտանացի լրագրող, Քարնեգի հիմնադրամի Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս Դե Վաալի հոդվածը որոշ կրճատումներով, որը հրապարկվել է Քարնեգիի մոսկովյան կենտրոնի կայքում.
«Ռուսաստանն ու Եվրամիությունը երբեք չեն խոստովանել, որ խնդիր ունեն: Ի տարբերություն ՆԱՏՕ-ի, ԵՄ-ն թշնամական հարաբերություններ չի ունեցել Մոսկվայի հետ:
Հիմա, սակայն, որոշ հակասություններ անխուսափելի են թվում: Նոյեմբերին Վիլնյուսում, Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում ուկրաինացիներին, հավանաբար, ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր եւ եվրոպական տնտեսական ինտեգրացիայի խորացման հեռանկարներ կառաջարկվեն: Սակայն կլինեն նաեւ պարտավորություներ, որոնցից մեկն այն է, որ այդ գործարքն անհամատեղելի է Վլադիմիր Պուտինի Եվրասիական մաքսային միության հետ: Նույն երկընտրանքի առջեւ կանգնած է նաեւ Հայաստանը, սակայն ավելի փոքր մասշտաբներով:
Միաժամանակ, շատ լավ գիտակցելով, որ Ուկրաինան արտաքին քաղաքական մեծ նախագծի կենտրոնական պակասող տարրն է, Պուտինը տարբեր տեսակի սպառնալքիներ է կիրառում Ուկրիանայի նկատմամբ:
Չնայած անվանումների նմանությանը, Եվրամիությունն ու Եվրասիական միությունը սկզբունքորեն տարբեր նախագծեր են. մեկը հիմնված է ինքնիշխանության միավորման, մյուսը` Մոսկվայի տնտեսության առաջնությունը եւս մեկ անգամ հաստատելու վրա:
Տվյալ պահին ինձ մեկ այլ հարց է հետաքրքրում. կկարողանան արդյոք Բրյուսելն ու Մոսկվան իրենց տարբերությունների մասին խոսելու միջոց գտնել, թե իրենց բառապաշարը չի բավականացնի այդ մասին ասելու համար: Հիմնական խնդիրը, որի առջեւ կանգնած են Ուկրաինան ու Հայաստանը, բարդ է. նրանց համար դժվար կլինի հասնել ԵՄ-ի հետ լիակատար տնտեսական ինտեգրացիայի` միաժամանակ լինելով Մաքսային միությունում:
Սակայն մինչ այդ դեռ պետք է երկար ճանապարհ անցնել, եւ կառաջանան հարցեր, որոնք արեւելյան եվրոպացիները կցանկանան քննարկել կողմերի հետ: Ակնհայտ է լինելու վիզաների հարցը: Ուկրաինացիները ցանկանում եմ բաց սահմաններ թե Ռուսաստանի, թե ԵՄ-ի հետ: Կարող են արդյոք երկու կողմերը նման հարցերի շուրջ նույն լեզվով խոսելու միջոցներ գտնել»:




























