«Ֆոլսքվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը օգոստոսի 8-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երեւանի Սեբաստիայի փողոցում վրաերթի է ենթարկել 15-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:





























