Անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը օգոստոսի 8-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Երեւանի Սեբաստիայի փողոցի թիվ 20 հասցեի դիմաց կտրուկ արգելակել, ինչի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:





























