Վերջին մեկ օրում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 11-ը, գողության 13 դեպքից` 11-ը, իսկ կողոպուտի` 1 եւ խարդախության 9 դեպքերն էլ բացահայտվել են:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության եւ մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար. 1 մարդ զոհվել է, 8-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:





























