Audi ընկերությունն ր A3 մոդելի բազայի հման վրա կոմպակտ վենի արտադրության նախագիծ է իրականացնում: Նորույթը գերմանական այս ընկերության պատմության մեջ կլինի նման թափքով առաջին ավտոմեքենան, նշում է բրիտանական Autocar պարբերականը:
Ենթադրվում է, որ կոմպակտ վենը կստանա V4 ինդեքսը եւ կառաջարկվի 5 եւ 7 տեղանոց տարբերակներով: Նորույթը կկառուցեն MQB մոդուլային պլատֆորմով, որն արդեն ընկած է 3 եւ 5-դռնանի հետչբեքերի, նաեւ A3 սեդանի հիմքում:
Ներկայումս Audi-ի ղեկավարությունը քննարկում է՝ նորույթը ցուցադրե՞լ սեպտեմբերին կայանալիք Ֆրանկֆուրտի ավտոսրահում, թե՞ հետաձգել պրեմիերան:




























