Հավաքածուների փառատոն՝ նման ձեւաչափ է ընտրել ժամանակակից արվեստի պետական կենտրոնը ներկայացնելու մի շարք ցուցահանդեսներ։ Այս տարի փառատոնը բացել են հայ նկարիչները։ Մոսկվայում Հայաստանի փորձարարական կենտրոնի արտասովոր արտ-օբյեկտները ցուցադրվում են առաջին անգամ։
Հայ նկարիչները մերկացնում են ժամանակակից բարքերը. էլեկտրական լամպերով աթոռները ծաղրում են չինովնիկների երկար նիստերը, գրում է «Նովոստի կուլտուրին»։
Ժամանակակից մարդիկ մարդիկ հաճախ ագրեսիվ են միմյանց նկատմամբ։ Դա բարակ սկավառակներից պատրաստված ֆիգուր է, որը հիշեցնում է մարդու անպաշտպանությունն ու խոցելիությունը։ Թափանցիկությունը խորհրդանշում է այն, որ մարդը բաց է։




























