Թբիլիսիի «Լոֆթ» ռեստորանում այսօր՝ օգոստոսի 10-ի գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետեւանքով ձերբակալվել է 5 մարդ: Այս մասին «Ինտերպրես Նյուզ» գործակալությանը հայտնել է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Նինո Գիորգոբիանին: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ծեծկռտուքի ժամանակ կրակոցներ են հնչել:
Ռեստորանի անձնակազմը գործակալությանը հաստատել է, որ այս գիշեր իրենց մոտ մեծ ծեծկռտուք է տեղի ունեցել, սակայն կրակոցների մասին լուրը հերքել են: Ծեծկռտուքի մասնակիցները կոտրել են ռեստորանի դուռը, սեղաններն ու աթոռները, նաեւ սպասքը:
Ռեստորանի աշխատակիցների խոսքով՝ իրենց այցելուների միջեւ վիճաբանություն է ծագել, որին միջամտել է հաստատության անվտանգության աշխատակիցները: Վերջիններս մարմնական վնասվածքներ են ստացել:





























